Մուրացանը (իսկական անունը՝ Գրիգոր Տեր-Հովհաննիսյան) 19-րդ դարի նշանավոր հայ գրող է, ծնվել է 1854 թ. Ղարաբաղի Շուշի քաղաքում Նրա ստեղծագործությունների շարքում յուրահատուկ տեղ են գրավում պատմական թեմաներով գրված գործերը Իբրև իր ժողովրդին ջերմորեն սիրող հեղինակ՝ նա ամեն մի գործ ստեղծելու ժամանակ աչքի առաջ ունեցել է հայ ժողովուրդը, նրա անցյալը, նրա պատմությունը, նրա տխուր ներկան Պատմական անցյալի իրադարձությունները դարձնելով գեղարվեստական երկերի նյութ, Մուրացանն արտահայտում է իր ջերմ սերը հայրենիքի նկատ֊մամբ և արձագանքում ժամանակի հուզող հարցերին, մասնավորաբար հայ ժողովրդի ազգային-ազտագրական պայքարին։ Հայտնի է, որ ժողովուրդը պատմության հերոսական դրվագների մեջ տեսնում է իր կենսունակության և ուժի ապացույցներ. հերոսական պատմությունը նրան մղում է նոր սխրագործությունների Մուրացանի ստեղծագործությունների գլուխգործոց Գևորգ Մարզպետունի պատմական վեպի նյութը վերցված է 10-րդ դարի իրադարձություններից։ Գևորգ Մարզպետունին, միավորելով հայ իշխաններին, մի շարք հաղթանակներ է տանում արաբների դ
ThriftBooks sells millions of used books at the lowest
everyday prices. We personally assess every book's quality and offer rare, out-of-print treasures. We
deliver the joy of reading in recyclable packaging with free standard shipping on US orders over $15.
ThriftBooks.com. Read more. Spend less.