2040 թվական։ Երևանը շնչում է մոխրի մեջ։ Գիտնական Առնո Անտոնյանը կորցնում է դստերը՝ Մարիին։ Վշտից ծնվում է խելագար գաղափար. վերբեռնել մարդկային գիտակցությունը։ Առաջինը դառնում է նրա բարեկամ ու հավատարիմ ընկեր Թոմասի որդին՝ Արսենը, որը 14 տարեկանում մահանում է։ Նա արթնանում է KN-01-ի մետաղյա մարմնում։
Բայց ինչ է մարդը, երբ հիշողությունը թվային է։ Ինչ է հոգին, երբ մարմինը՝ մետաղ։ Խելագար ու հուսակորույս աշխարհում Արինեն՝ առաջին Ապակյա Եվան, որը մարդկային հոգու ու զգացմունքների կրող անդրոիդ էր, կարողանում է նոր հույս բերել ու փոխել պատմության ընթացքը՝ իր գթասրտության շնորհիվ։
Կապույտ հիշողությունը փիլիսոփայական sci-fi է սիրո, կորստի և այն մասին, թե ինչ է նշանակում մարդ լինել, երբ մարդկությունը վերջանում է։